Ի պատասխան նիկոլահպատակ Վահագն Ալեքսանյանի հերթական բարբաջանքի
Վահագն Ալեքսանյանը խոսում է հայրենավաճառությունից, դրա մեջ մեղադրում նախկիններին` մոռանալով կամ գուցե չընդունելով, որ իր ղեկավարը 2020 թվականին առանց երկմտելու հանձնեց Արցախի 75%-ը` վերացնելով մի ողջ սերունդ:
Նիկոլը դիտավորյալ ձեռք էր բերել անպիտան զենքեր, որպեսզի զինվորները չկարողանան հաղթել թշնամուն: Նիկոլն անձամբ խոստովանել է, որ ձեռք են բերել «ՍՈւ-30 ՍՄ» ինքնաթիռներ առանց հրթիռների:
Ձեր իշխանության կողմից ձեռք բերված անպետք զինտեխնիկան դարձավ Արցախի 75%-ը կորցնելու պատճառ, դարձավ ՀՀ սուվերեն տարածքներն Ադրբեջանի կողմից օկուպացնելու պատճառ:
Նիկոլը դիտավորյալ ոչնչացրեց հայոց բանակը, դիտավորյալ, շինծու մեղադրանքով կալանավորեց Արմեն Աշոտյանին, որ Արցախի բանակցային գործընթացի, նոր դավաճանական ծրագրերի վերաբերյալ ստերը ջրի երես հանող չլինի:
Նիկոլը ձեր օգնությամբ ոչնչացրեց մեր հայրենիքի անվտանգությունը, փոխարենը տասնապատկելով իր անվտանգությունը:
Հայրենավաճառությունը Նիկոլի սիրած զբաղմունքն է և դա անհերքելի փաստ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid08L7Gxdh415dUHGVetSmfMjdWdY6yv7p9Q8S6BRwqhcNBYHH1a4iftsZQQAR61N8Hl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել