Իրանի հարավում այսօր 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդած տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 08։42-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 352 հազար բնակչություն ունեցող Բանդար Աբբաս քաղաքից 91 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել