Նիկոլն իհարկե արտիստիկ ա գեներալիտետին փուռը տալիս ու նենց չի, որ ծերից ծեր խաբում ա։ Չէ, ինքը դոզավորված սլիվերով ճշմարտության փշրանքներ ա հանրայնացնում, բայց նենց ա մանիպուլացնում, յանի ինքը վաբշե ոչ խաբար էր, ոչ էլ մեղք ուներ, սաղ էդ քխ գեներալներն արեցին։ Իհարկե գեներալիտետը էս դավադրության բաղկացուցիչ մասն է, բայց ճշմարիտ է նաև այն, որ մյուս բաղկացուցիչ մասը Նիկոլն է ու որ էդ երկու խմբավորումներից մեկնումեկի մտքին լիներ մյուսին թույլ չտար դավադրություն անել, ապա այդ դավադրությունն անհնար կլիներ։
Էսօրվա լոլոներից պարզ օրինակ բերեմ։ Ասում ա՝ առնվազն 10 դրվագով ԳՇ-ն ապատեղեկատվություն ա իրեն զեկուցել ու ամեն անգամ պարզվել ա, որ զեկուցածը իրականության հետ աղերս չունի։ Ստեղ արդեն անմեղ մարդու հարց չի, այլ կամ անմեղսունակ մարդու, կամ էլ հանցակցի, որովհետև հերիք չի դու 3, 5, 7, 10 անգամ առնչվում ես իրավիճակի, երբ քեզ տուպը խաբում են ու դու ամեն հաջորդ անգամ իբր էլի հավատում ես քեզ խաբողին, դեռ մի բան էլ պաչկեքով գեներալական աստղեր ու ազգային հերոսի կոչումներ ես շռայլում։ Նրանք էլ սիրահոժար ստանում են։
Նենց որ, մարդը զուտ փուռն ա տալիս իրա հանցակիցներին։ Խի՞։ Որովհետև իրան տենց ա պետք ու որ ավելի կարևոր ա՝ կարողանում է դա անել։ Իսկ գեներալիտետը․․․ դե գեներլիտետն էլ կարա էլի նամակ-մամակ գրի, վարչական դատարան դիմի, տո դաժե կարան սուսերներով պարը պարեն, բայց առանց սուսերների, թե չէ էդ սուսերներն էլ կարան ջեբները գցեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0LRtjRjyhsD1ibqrTPUZuvmi2kkmKcWn6epVsSJdJJXKqmqECXgycAxWZgRZrY7cEl&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել