44-օրյա պատերազմի հետևանքների համար մեղադրելով բոլորին՝ ներկաներից՝ նախկիններ՝ Սյամոն, սակայն, կոնկրետ ինքն իրեն անմեղ է հռչակել՝ հայտարարելով, որ իր խիղճը մաքուր է: Հարցին՝ ինչո՞ւ չշտկվեցին մատնանշված խնդիրները մի դեպքում, երբ ԱԽՔ լիազորությունները կարծես թե տալիս էին այդ ամենի հնարավորույունը, Սյամոն պատասխանել է, թե չշտկվեցին, քանի որ իրեն բանի տեղ չեն դրել. խնդիրները ներկայացրել է Տոնոյանին, սակայն ի պատասխան ստացել է կշտամբանք՝ բանակն ապօրնաբար իրեն ենթարկեցնելու: Կարճ ասած՝ Սյամոն, փորձելով մաքուր դուրս գալ իրավիճակից, վստահեցրել է, որ իրեն լոխի տեղ են դրել՝ առհամարհելով իր բոլոր «բարի» խորհուրդները:

Փաստորեն՝ Սյամոյին ստորացրել են, ընդ որոմ՝ բավական դաժան կերպով. համարվել Արցախ աշխարհի ԱԽՔ, բայց չունենալ ոչ մի ձայն, կարող է միայն իսկական լոխը:

Հարց է առաջանում՝ եթե Սյամոն ի սկզբանե, հենց սկզբից ևեթ հասկացել էր, որ իրեն այնտեղ բանի տեղ դնող չկա, ինչո՞ւ միանգամից հրաժարական չներկայացրեց՝ առնվազը հետագայում պարտության համար պատասխանատվություն չկրելու միտումով, թե՞ հատուկ միսիա ուներ ԱԽՔ-ի պաշատոնում՝ հայերիս պարտությունը մինչև վերջ անշրջելի դարձնելու ու հետո միայն յան տալու:

Սյամոյի ջանքերը՝ «ջրից չոր դուրս գալու», դատապարտված են ու անհեռանկարային: Իշխանափոխությոնից հետո անպայմանորեն Սյամոն էլ է Նիկոլի հետ միասին դատարանի առջև կանգնելու ու պարզաբանելու, թե ինչպես ստացվեց, որ բանակը Իլհամին առնվազը 5 մլրդ դոլարի զենք նվիրեց ռազմաճակատում, որից հետո բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների Նիկոլը պարգևատրեց բարձր, պատվաբեր կոչումներով: Ոչ ոք չի պլստալու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել