Azatutyun.am-ը գրում է․
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։
«Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպես է դեսպանը մտնում արտգործնախարարության շենք։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հաստատել են։
«Ազատության» հարցին՝ արդյո՞ք դեսպանը կանչվել է արտգործնախարարություն Լաչինի միջանցքում տեղի ունեցող վերջին իրադարձություններով պայմանավորված, թե նախօրոք պլանավորված այց է, Կոպիրկինը չի պատասխանել։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը խոստացել է հանդիպման մասին ավելի ուշ տեղեկություն հաղորդել։
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/32462372.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել