Ռուսներն են արձագանքել այս ամենին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ: Ընդ որում՝ նրանք մատնանշել են այն անձին, որն Արցախում զբաղված է ադրբեջանցիների ազգային շահերի սպասարկմամբ. Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն է:
Սա չափազանց կարևոր տեղեկություն է: Փաստորեն՝ Ալիևին արցախցիներին ներելու կոչ հղած Վաշինգտոնը փաստացի զբաղված է «պղտոր ջրում ձուկ որսալով»՝ սպասարկելով Ալիևի շահը: Ի դեպ՝ մի հետաքրքիր փաստ՝ արցախաադրբեջանական «երկխոսության» մեծ ջատագով է նաև Սյամոն մի դեպքում, երբ ակներև է, որ Բաքվին ու Ստեփանակերտին բանակցային սեղանին միայնակ թողնելու դեպքում վերջինս ուղղակի կուլ է գնալու Իլհամին: Այս առումով, փաստորեն, Սյամոյի ու Վաշինգտոնի ծրագրերը նույնական են, ինչը, իհարկե, զարմանալի չէ. Սյամոն Նիկոլի սպասարկուն է, իսկ Նիկոլը, ինչպես հայտնի է, օտարների:
Ամենացավալին, սակայն, այն է, որ հակահայ նման օրակարգի սպասարկու է գտնվել նաև Արայիկ Հարությունյանի իշխանական բուրգում, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում՝ ուղղված նույն Հարությունյանին: Տեղյակ է նախագահն այս ամենից, եթե այո, ապա ինչպե՞ս է սրան հակազդում…
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այս երկիրը, ինչպես և աշխարհում ցանկացած այլ նորմալ երկիր, իր շահերն է սպասարկում, իսկ դրանք ենթադրում են Կովկաս՝ առանց ռուսների կամ, եթե ստացվի, նոր ճակատի բացում: Կա ծրագիր՝ Լեհաստանին ներքաշելու Բելառուսի դեմ պատերազմում, բայց Լուկաշենկոն միջուկային զենք ունի և օրերս հայտարարեց, որ այն կօգտագոծի, եթե իր դեմ հարձակում լինի: Երկրորդ ճակատի դերում կարող է հանդես գալ Մոլդովան կամ էլ նույն Արցախը. այնտեղ դեռ ռուս խաղաղապահներն են, և եթե ԱՄՆ դրդմամբ Իլհամը էթնիկ զտում իրականացնի, ապա Մոսկվան ուզած-չուզած չի կարող կողքից դիտորդի դերում հանդես գալ՝ իր համար դրանից բխող բոլոր մարտահրավերներով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1844
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



