Սա հերթական լոպազությունն է, որ Սիմոնյան Ալենն իրեն թույլ է տվել: Փաստորեն՝ ազգովի պետք է Նիկոլին շնորհակալություն հայտնենք, որ թուրքերն ուժով դեռ միջանցք չեն բացել, այլ ոչ թե ասենք Իրանի զինված ուժերին՝ կախված իրանաադրբեջանական սահմանին, Հնդրկաստանին կամ այլ միջազգային դերակատարներին: Նիկոլի մանդատը, փաստորեն, այնքան հզոր է, որ ընդունակ է չեղարկել աշխարհաքաղաքական շահերն ու բախումները, հակասություններն ու ընդհանրությունները՝ փրկելով 29800-ը:
Մի հարց՝ եթե այդքան հզոր է Նիկոլի ժողովրդավարությունը, «առաջադեմ» աշխարհն էլ Նիկոլին համարում է իրենը, բա ինչպե՞ս է Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով ոտքերը մաքրում նույն Հաագայի դատարանի վճռի վրա ու դրա համար չի պատժվում, կամ ինչպե՞ս են թուրքին թույլ տալիս, որ Հայատսանի սահմանամերձ բնակավայրերը ռազմական ագրեսիայի ենթարկի ու հողեր գրավի,փաստացի մարսի…
Մեր պրոբլեմների արմատը հանրության մի մասի Նիկոլով գայթակղվելն է: Թե ինչ տրամաբանութամբ են առաջնորդնվում այդ մարդիկ, շատ դժվար է ասել, բայց ունենք այն, ինչ ունենք: Ինչ վերաբերում է «միջանցքի» շուրջ զարգացումներին, ապա մեզ համար գոնե առայժմ բարենպաստ իրավիճակը պայմանավորված է բացառապես նմանատիպ միջանցքի չգոյության հարցում հզոր տերությունների ունեցած շահագրգռվածությամբ. Նիկոլին ո՞վ է մի բանի տեղ դնում, որ մի հատ էլ նրա կարծիքի կամ մանդատի հետ հաշվի նստեն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1833
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



