Բաղրամյան պողոտայում սպանված Վարազդատ Գասպարյանի՝ «Գնունեցի Վարազիկի» սպանությամբ պայմանավորված սկսեց շրջանառվել նաև Գռզոյի անունը. սպանվածը, պարզվում է, որպես մեղադրյալ ներգրավված է եղել Գռզոյի եղբոր՝ Սուքիասյան Ռոբերտի քրեական գործով: Ինչպես հայտնի է, 2021-ի հուլիսի 18–ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել Գռզոյի եղբոր ու ևս մի քանի հոգու միջև , որոնց շարքերում, փաստորեն, եղել է նաև «Գնունեցի Վարազիկը»: Մասնավորապես՝ Գռզոյի եղբայրը իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով ԱՄՆ քաղաքացի Հարութ Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք։ Արդյունքում մեղադրյալի աթոռին էր հայտնվել Գռզոյի եղբայրը՝ մեղադրվելով զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, խուլիգանական մղումներով հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ խուլիգանություն կատարելու համար: Նույն կարգավիճակում էր հայտնվել նաև սպանված «Գնունեցի Վարազիկը»՝ նմանատիպ մեղարդանքներով:
Փաստորեն «Գնունեցի Վարազիկին» կարելի է համարել Գռզոյի զոհը: Այո՛, հենց Գռզոյի, այլ ոչ թե նրա եղբոր, քանի որ եղբայրը նույնպես,ըստ էության, նույն Գզռոյի զոհն է. հեղափոխությամբ ձեռք բերած կարգավիճակն է ստիպել Ռոբերտին ավելի ինքնավստահ զգալ ու դուրս գալ օրենքի շրջանակներից: Կարելի է ենթադրել, որ «Գնունեցի Վարազիկի» հետ տեղի ունեցածը հետևանք է հենց Գռզոյի եղբոր մանակցությամբ ավելի վաղ տեղի ունեցած միջադեպի:
Իհարկե, տեղի ունեցածի վերաբերյալ շատ հանգամանքներ դեռ պետք է պարզվեն, քննվեն և այլն, սակայն այն, ինչ որ հիմա կատարվում է Երևանի փողոցներում, ոչ միայն իրավապահների թերացման,այլև թերևս իշխանությունների բացահայտ ձախողման հետևանք է.Երևանը դարձել է մի նոր Սիցիլիա՝Գռզոյի Սիցիլիա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: