ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 5-ին, ժամը 19.50-ին, Մարտիրոս Սարյանի պուրակում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք տղամարդու, նաև բաժին են հարավիրել մեկ տղամարդու:

Նրանք նշված պուրակում, խախտելով հասարակական կարգը, քաշքշել են իրար և հնչեցրել հայհոյանքներ:

Անձնական խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է 8,8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել