«Միացյալ Նահանգները իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր վայրերում ընթացող բանակցությունների, այդ թվում՝ վերջերս Քիշնևում կայացած [երկու երկրների] առաջնորդների հանդիպման առնչությամբ»,- «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը փոխանցել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։ Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

Պաշտոնյան հավելել է․ «Ակնկալում ենք այս ամսվա վերջին Վաշինգտոնում հյուրընկալել  բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ հունիսի 12-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել