Գուգոն ակնհայտորեն ինքնախաբեության մեջ է հայտնվել, քանի որ միակ սիներգիան, որ հիմա կա, և որի հետևանքով քայքայվում է երկիրը, Նիկոլի ու Իլհամի սիներգիան է. հենց այդ համագործակցության արդյունք է նաև գուգոների ու գռզոների, արոների ու անդոնների ծնունդը:
Ինչի՞ համար պետք է եկող սերունդները կամ իշխանությունները շնորհակալություն հայտնեն ՔՊ-ական խունտային, Հայաստանն ու Արցախը վարի տալո՞ւ: Գուգոն այնքան մեծամիտ ու դատարկ է, որ կարծում է, թե ինքն ու իր կողմից ներկայացվող իշխանությունը հայոց պետականությունը դնում են նոր հիմքերի վրա, այնպիսի բարեփոխումներ են կյանքի կոչվում ու պրոյեկտներ իրականացվում, որ վաղվա սերունդներն այդ ամենի համար իրենց շնորհակալ են լինելու, իսկ իշխանություններն էլ՝ ՔՊ-ն սարքելու են իրենց համար էտալոն:
Գուգոն չգիտի, որ ՔՊ-ական իշխանությունը, ինչպես նաև հենց անձամբ ինքը, վաղը դառնալու են «թուրք» եզրին հոմանիշ բաներ, իսկ «նիկոլը» դառնալու է ամենածանր ու նվաստացնող հայհոյանքը: Ապագա սերունդներն անիծելու են գուգոների անունը, իսկ իշխանություններն ամեն ինչ անելու են՝ երբեք ու երբեք չասոցացվելու նրանց հետ:
Եթե իսկապես սերունդների կարծիքը կարևոր է Գուգոյի համար, ապա թող յուր շեֆին հորդորի հրաժարական տալ: Գուցե այդ դեպքում հնարավոր լինի ինչ-որ կերպ ինչ-որ մի բան փրկել այս պետությունից՝ կանխելու նոր ցեղասպանություն
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1800
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել