Armenpress.am-ը գրում է.
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան առանց հրատապ անհրաժեշտության:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն իր այդ հայտարարությունը կապում է ընթացիկ տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված հարձակման հետ, որի արդյունքում սահմանափակվել էր Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը։
«Ադրբեջանի քաղաքացիներին խստորեն խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրան, իսկ այդ երկիր մուտք գործողներին կոչ ենք անում զգոն լինել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1112462.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել