Հարցին՝ եթե Ադրբեջանը չգնա Արցախի հետ երկխոսության, և անվտանգության միջազգային մեխանիզմներ չապահովվեն, Հայաստանն Ադրբեջանի հետ կկնքի՞ խաղաղության պայմանագիր, Սիմոնյան Ալենը փաստցի դրական պատասխան է տվել՝ ընդամենը նախազգուշացնելով, որ եթե դա տեղի ունենա, հետագայում խնդիրների մեջ կհայտնվի հենց Ադրբեջանը:

Սիմոնյան Ալենը, փաստորեն, ոչ թե արցախցիների, այլ Ադրբեջանի ապագայի դարդն է: Ալենի խոսքերը հատկանշական են հատկապես նրանով, որ հնչում են նույն ՔՊ-ականների կամ Նիկոլի այն հավաստիացումների ֆոնին, թե իրենց համար արցախցիների անվտանգության հարցը հիմնահենքային է, և իրենք պատրաստվում են անել ամեն ինչ՝ հարկադրելու Ադրբեջանին միջազգային երաշխիքների ներքո երկխոսություն սկսելու Արցախի հետ:

Դիցուք Ադրբեջանն է ու հայտարարում է, որ քանի որ Հայաստանն Արցախը ճանաչում է՝ Իլհամի սեփականություն, արցախցիներին էլ՝ Բաքվի հպատակներ, ապա չունի ոչ մի իրավունք՝ ուղղություն ցույց տալու Ադրբեջանին՝ ինչպես է պետք երկխոսել: Ի դեպ՝ Ալիևը հենց այդպես էլ հայտարարում է՝ ոչ ոք իրավունք չունի միջամտել իր ներքին գործերին: Ի՞նչ է անելու Հայաստանը, կողքից դիտորդի դերո՞ւմ է հանդես գալու,կոնկրետ ինչպե՞ս է ճնշելու կամ ստիպելու Ադրբեջանին արցախցիներին էթնիկ զտման չենթարկել: Հանձնում-հանձնում են, գոնե դրա դիմաց մի որևիցե երաշխիք ձեռք բերեն, որ Արցախն իր հայկականությունը կպահպանի, այլ ոչ թե կհայաթափվի:

Որպեսզի ինչ-որ մեկը երաշխիք տա, պետք է դիմացինը մարդ լինի, այլ ոչ թե եսիմ ինչ: Նիկոլը թե՛ թուրքերի, թե՛ մյուսների մոտ ընկալվում է հենց որպես եսիմ ինչ, որից ուղղակի պահանջում են սուս-փուս Արցախը հանձնել թուրքերին՝ չերաշխավորելով այնտեղ ապրող ժողովրդի անվտանգութունը կամ հետագա գոյությունը: «Միջազգային հանրություն» կոչվա՞ծն է ստիպելու Իլհամին արցախցիների հետ չերկխոսելու պատճառով վատ զգալ: Ալիևն ունի իրեն անհանգստացնող խնդիրների լուծման բանաձևը, և դա նավթն է: Նավթը կքսի Արևմուտքի այտերին ու թեման կփակի՝ հնարավորություն ստանալով՝ Արցախը հոշոտելու՝ հատկապես որ այդ հարցում նա գաղտնի աջակիցներ էլ ունի. Արցախում ապրող հայը ոտնատեղ է ապահովում ռուսների համար Կովկասում, մինչդեռ նույն Արևմուտքն ամեն ինչ անում է՝ Կովկասից ռուսների ոտքը կտրելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել