Փորձելով պատասխանել հարցին՝ եթե իսկապես ինքը ոչ մի կապ չունի Նիկոլի հետ, ապա ինչո՞ւ են բոլորն իրեն նիկոլական համարում՝ Աննայի սիրելի Սյամոն, հայտարարելով, թե նույնիսկ ռուսական հետախուզության համար է ինքն անառիկ, վստահեցրել է՝ ովքեր գիտեն իր խառնվածքը, կվկայեն, որ ինքը չի կարող որևէ մեկի մարդը լինել. եթե ռուսական հետախոզության ղեկավարությանն է «շատ հեռու ուղարկում», ուրեմն այլևս ոչ ոք չի կարող իրեն ղեկավարել:

Թե ինչ պատմության մեջ է Սյամոն ռուսական հետախուզության հետ ներքաշվել, իհարկե, խոսակցության բոլորովին այլ թեմա է, բայց հայտնի է, որ եթե մարդ արարածի թուլությնները հաջողվի մանիպուլացնել, ապա գործնականում ցանկացածին կարելի կլինի կառավարել: Օրինակ՝ հայտնի է, որ Սյամոն կոնկրետ փողի ու Աննայի հանդեպ լուրջ թուլություն ունի: Հնարավո՞ր է, որ հենց այս երկուսի թունավոր համադրությունն է, որ Սյամոյին ապացուցելի կերպով նիկոլական է դարձրել՝ ստիպելով նույն 44-օրյային բունկերներում քռով գալ Նիկոլի կնկա հետ: Իսկ երբ լավ սեքսին գումարվում է շատ փող, ապա հաճելին իսկապես համադրվում է օգտակարի հետ. ինչո՞ւ պետք է Սյամոն հաճելին չհամադրեր օգտակարի հետ, եթե հայտնի է, թե նախքան պատերազմն ինչպիսի խայտառակ ֆինանսական վիճակում է նա գտնվել ու թե ինչպիսի պարտքեր է ունեցել:

Այն կերպարը, որ Սյամոն ցանկանում է ինքն իրենից հանրության համար կերտել, վաղուց ժամկետանց է. Սյամոն վաղուց «կույս» չի է՛լ, և նրան փողն է տիրել, իսկ կոնկրետ սրտին՝ «տիկին» Աննան՝ Հայաստանի ու Արցախի համար միանգամայն շոշափելի հետևանքներով հանդերձ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել