Առաջիկայում Քիշնեւում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում՝ Փաշինյան-Ալիեւ-Միշել-Մակրոն-Շոլց մակարդակով. «Այդտեղ քննարկում կար, թե արդյոք հնարավոր է, որ հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր ստորագրվի. Ասեմ, որ մենք դեռեւս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնի բանակցություններից առաջ Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկների վերաբերյալ:

Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները՝ Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկների վերաբերյալ: Եթե ճիշտ եմ հիշում՝  դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,- ընդգծեց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել