Գռզոն՝ Օպերայում

Գռզոն առիթը բաց չի թողել՝ բոլորին ի ցույց դնելու իր ունեցած «ռազմախը». Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հիշատակի երեկո էր կազմակերպել՝ նշելով ընտանիքի հոր՝ գլխավոր Գռզոյի՝ Ալբերտ Սուքիասյանի տարեդարձը: Բացի ընտանիքի անդամներից «բարձրաշխարհիկ» միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև իշխանական պատգամավորներ ու չինովնիկներ, մասնակցել են նաև Սուքիասյաններին պատկանող ընկերությունների ներկայացուցիչները, հարազատներ, ընկերներ:

Գռզոն, իհարկե, իր պարտքն է կատարել՝ արժանին մատուցելով հորը և շատ լավ հասկանալով, որ եթե չլիներ այդ մարդը, ինքն այսօր լինելու էր շարքային չարչի ընդամենը: Մինչդեռ ժառանգելով ոչ միայն հոր ունեցվածքը, այլև՝ մականունը՝ Գռզո, այսօր Հայաստանի գլխավոր շահառուն է դարձել՝ մշակութային օջախները յուրատեսակ քելեխնոց դարձնելով: Կկարողանա՞ր, արդյոք, վախճանված հոր հիշատակը հարգել դասական երաժշտության ներքո Գռզոն նման վայրում, եթե չլիներ 2018-ի կործանարար արկածախնդրությունը՝ ավեր ու լաց Հայաստանին բերելով: Իհարկե, չէր կարող ու ոչ միայն չէր կարող Օպերայի շենք մտնել, այլև՝ Երևանում ազատ քայլել: Բայց փոխվել են ժամանակներն ու բարքերը՝ Գռզոյին սարքելով տանուտեր:

Կուզի Պլուտոնի վրա կնշի հոր տարեդարձը, կուզի՝ Աննայի ննջարանում, ո՞վ է Գռզոյի ձռքը բռնողը, ո՞վ է նրանից հաշիվ պահանջում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել