Նկատառմանը, որ Նիկոլն Արցախի դեմ ուղղված իր քայլերով ոչնչացնում է նախորդ 30 տարվա պայքարը, հերոսներին, Անդոնը կտրուկ է արձագանքել՝ ստում են: «Բա ես ի՞նչ եմ անում էստեղ, ես այս իշխանութան մաս եմ՝ էդ նույն հիշողությունների կրող…»,-հայտարարել է Անդոնը: Փաստորեն՝ Անդոնն ինքն իրեն լրիվ դրել է Վազգենի տեղը՝ պնդելով, որ քանի որ ինքն էլ է մաս կազմում Նիկոլի քաղաքական թիմի, ուստի ՔՊ-ից ավելի հայրենասեր ուժ բնության մեջ գոյություն չունի: Բա եթե իսկապես Նիկոլը վարի տար հայրենիքը, ատեր հերոսներին, Անդոնի նման փառապանծ մեկին իր թիմ կմտցնե՞ր, նման պատասխանատու պաշտոն կվստհե՞ր, առաջ կքաշե՞ր:

Մինչդեռ իրականությունը լրիվ հայելային է. եթե իսկապես Նիկոլը Հայաստանն ու արցախը կործանելու նպատակ չունենար, եթե մի քիչ հայ լիներ, Անդոնն այսօր պաշտոնավոր չէր լինի, քանի որ ավելի լպրծուն ու դավաճան արարած, քան սա է, բնության մեջ թերևս գոյություն չունի: Ընդ որում՝ այնքան ստոր է Անդոնը, որ նույնիսկ 44-օրյա պատերազմի մասին ողջ ճշմարտությունը կոծկելու «վեհ» առաքելությունն է Նիկոլը սրան վստահել՝ շատ լավ հասկանալով՝ հենց է սա է իրեն այդ հարցում պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել