Ի՞նչ է արել Կյաժը, որ չեն արել մնացած Տղերքը( սա նրա համար եմ գրել, ի պատասխան մի գրառման, որտեղ բարձրադասում ու ստորադասում են Տղաներին) ։ Միայն էն հորինովի պատմությունը ստեղ չդնեք((
Այո, մեր սխալը հենց այդտեղ եղավ, որ մեկ երկուսի անունն անընդհատ հոլովվեց ու հերոսացվեց, իսկ մնացածը մոռացության գիրկն անցան((
Ու ընդհանրապես թող բոլորը, բոլորը թող էդ Տղերքին հանգիստ թողնեն((
Էնպիսի բաներ ես կարդում զոհվածի ու զոհվածի ծնողների հասցեին, երկինքը փուլ է գալիս։
Միգուցե սխալը մե՞ր մեջ գտնենք։ Թե ինչու 88֊ից սկսած զոհվածների ընտանիքները մենակ մնացին իրենց վշտի հետ։ Էն ժամանակ ասում էին` թող չգնային, ո՞վ էր իրենց ասում գնան, հիմա ավելի կեղտոտ բառապաշարով է խոսվում տղաների ու նրանց ծնողների հասցեին։
Շատ տխուր է, անպատմելի տխուր։
Երբ անցյալ տարի տղայիս հետ փորձանք պատահեց, ես պատրաստ էի պատռել բոլորին մեջտեղից, ես ամենավերջին գազանը կդառնայի, եթե երեխաս չփրկվեր կամ լուրջ խնդիրներ մնային։Ես հանցագործ կդառնայի։ Ես միայն մի բան էի ասում չարագործներին` աղոթեք, անընդհատ աղոթեք, որ Արամը փրկվի ու անխնդիր փրկվի, այլապես .....
Հիմա վերադառնամ այս ծնողներին։ Պատերազմ էր ու է։
Մարդիկ կորցրել են ամենաթանկը`իրենց տղաներին։ Մարդիկ չեն ստացել ոչ մի տեսակի պատասխան, թե ինչո՞ւ այդպես եղավ։ Մարդիկ մենակ են մնացել իրենց վշտի հետ. ցավը միշտ տիրոջն է։ Մարդիկ հուսահատված են, դեպրեսիվ, չարացած, մարդիկ այլևս կորցնելու ոչինչ չունեն, ըստ իրենց։
Զգույշ խոսեք որդեկորուս ծնողի հետ, շատ զգույշ, հանդուրժող, ներողամիտ։ Խոնարհվեք որդեկորուս մոր առաջ, ձեռքը համբուրեք։
Էդ ինչե՞ր եք գրում ու խոսում, ժողովուրդ։ Փորձե՞լ եք նույնը ձեր վրա պատկերացնել` բանակ ես ուղարկում ուժեղ ու առնական տղա, հետ ստանում մեկ թև ու մեկ ոտք, շատերը դրան էլ են կարոտ մնացել։ Ախր ո՞նց եք էդքան հեշտ հայհոյում ու անիծում էդ ծնողներին, դուք խիղճ ասվածը ունե՞ք,թե՞ իմ երեխեն չի, թքած։ Հա, հասկանում եմ, գուցե մի բան էլ սխալ են արել ու անում ( դա ըստ մեզ), բայց էդքան անխիղճ ու դաժան լինել, էդքան բառերով ցավացնել, էդքան անմարդկային բառապաշար օգտագործել((((((
Ուշքի եկեք, էդ մայրերի զավակների շնորհիվ եք քնում արթնանում, բար ու ռեստորան, համերգ ու թատրոն գնում, դպրոց ու համալսարան, ամբողջը էդ նույն մայրերի զավակների շնորհիվ է։
Ներեք, ինձ, Տղերք։
Առավոտյան աշխատանքի գալուց մեր գազելի առջևով զինվորական շարասյուն էր, ինչ կարոտով էին Տղերքը ներսից ձեռքով անում։
Ձեր ցավը տանեմ։
Ոչ մեկիդ ոտքը փուշ չմտնի, ախպերներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել