Իլհամի գործերը, իհարկե, լավ են՝ ընդ որում՝ անկախ այն բանից, թե կոնկրետ բանակցային որ հարթակում է խոսակցությունը ծավալվում. չկա մեկը, որ համարձակվի թուրքերի «հավին քշա ասել» կամ էլ ասենք «ստոպ» տալ Նիկոլին: Իսկ ինչո՞ւ տան, եթե այս խաղում հոժարակամորեն տվողը հենց Նիկոլն է. տվողին չեն տալիս, տվողից վերցնում են…
Ի՞նչ է տվել Նիկոլը կամ ի՞նչ է հափշտակել Իլհամը: Իլհամը հափշտակել է Հայաստանի ապագան, Նիկոլը, ըստ էության, պատրաստվում է տալ նաև «անկլավները»՝ հատկապես նկատի ունենալով, որ նույնիսկ ՄԱԿ-ում թուրքերն անկլավների հարցը հիմնահենքային պայման են համարում՝ թեկուզ հիպոթետիկ խաղաղության համար: Իսկ հասկանալու համար, թե ինչ է նշանակում անկլավների հանձնում, հարկ է ընդամենը նայել քարտեզին. Հայաստանը փաստացի ինքն է դառնալու անկլավ, քանի որ հարցականի տակ է հայտվելու արտաքին աշխարհի ու նույնիսկ Սյունիքի հետ բնականոն կապը:
Արցախի մասին առհասարակ կարելի է մոռանալ. այն ոչ միայն Հայաստանի հետ այլևս ոչ մի կապ չի ունենալու, այլև հայկական չի էլ մնալու. նայեք Ադրբեջանի պաշոնական քաղաքականությանը, և ամեն բան պարզ կլինի:
Նիկոլը ճանաչում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», դա հարց չէ, իսկ ա՛յ Իլհամը «առը հա», թե կճանաչի. իրական կայունության համար ռազմաքաղաքական ուժային բալանս է պետք, որից Նիկոլը մեզ զրկել է: Միայն նրա իշխանության մնալու փաստը բավարար է, որ Իլհամը ինչ ուզի՝ անի:
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նկատենք,որ նրանց պետք է իրենց հովանու տակ ստորագրված ինչ-որ փատաթուղթ, իսկ թե ինչ կլինի դրանից հետ Հայաստանի հետ, ոչ մեկին առանձնապես չի հուզում:
«Հայ» Նիկոլին Հայաստանը հուզո՞ւմ է, որ նրանց հուզի…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1711
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



