Թորոսյան Շիրակի պատասխանը տիպիկ նիկոլական ոճի մեջ է ստացվել: Հարց է առաջանում՝ այսքանից հետո Հայաստանն ո՞ւմ ի՞նչ է ապացուցում: Եթե պատերազմը սկսել է Իլհամը՝ դրա ընթացքում գործելով բազմաթիվ ռազմական հանցագործություններ, եթե ցայսօր էլ հոխորտում է, թե «Էրիվանը» իրենցն է, եթե փաստացի հրաժարվում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը մի դեպքում, երբ Նիկոլը, մեղմ ասած, վաղուց է Արցախը՝ Ադրբեջան հռչակել, ապա ի՞նչ ապացուցելու բան ունի Հայաստանը: Մի՞թե աշխարհը չի տեսնում, թե ով է ագրեսորը, մի՞թե ինչ-որ մեկը կարծում է, թե Իլհամն ինքնագլուխ է գործում:
Հայաստանը ոչ մեկին ոչինչ ապացուցելու բան չունի, քանի որ ապացուցել-չապացուցելուց չէ, որ կախված է ՀՀ անվտանգությունը: Աշխարհը խոշոր հաշվով թքած ունի Հայաստանի անվտանգության խնդրի վրա, քանի որ եթե չունենար, ապա վաղուց էր առնվազն Ադրբեջանի չինովնիկների դեմ պատժամիջոցներ կիրառել: Այն աշխարհը, որի հույսով ապրում է այսօր Նիկոլը, մեր տարածաշրջանում բոլորովին այլ խնդիրներ է լուծում, իսկ թե այդ ընթացքում ինչ կլինի Հայաստանի հետ, որևէ մեկին չի հուզում: Ընդամենը ապահովում են քարոզչական շղարշ՝ առանց ռեալ գործողությունների ու տրվելիք երաշխիքների:
Նիկոլին, իհարկե, այս ամենը չի հետաքրքրում, քանի որ նա ընդամենը լուծում է իշխանության խնդիր, որի մի բաղադիչն էլ, ըստ էության, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելն է, օրինակ՝ այն, որ Հայաստանը պատրաստ է հանձնվել թուրքերի ողորմածությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



