Անդոնի խոսքից կարող է ստեղծվել տպավորություն, թե 44-օրյա պատերազմի հետևանքների համարել են ընդդիմադիր ԶԼՄ-ները մեղավոր կամ՝ այն քաոսի համար, որ այժմ տիրում է ամբողջ երկրում, և որը, ըստ էութան, հետանք է, Նիկոլի սնափառության. չլիներ նրա այդ արատը, այսօր Հայաստանը նորմալ իշխանություն կունենար ու չէր հայտնվի այն քաոսի մեջ, որը ծնել է Անդոնի շեֆը:
Ինչ վերաբերում է կոնկրետ Սոթքի դեպքերին, ապա հարց է առաջանում՝ արդյոք հայ հանրությունը երբևիցե իմանալո՞ւ էր՝ ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, եթե ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից միառժամանակ առաջ չհայտներ թշնամու ակտիվացման մասին: Այդ չարագույժ ակտիվությունն էր պատճառը, որ հետո վերաճեց բավական լուրճ ռազմական բախման,որի մասին էլի ոչ ոք չէր իմանալու, եթե հարցը թողնվեր Անդոնի խղճին:
Անդոնը ԶԼՄ-ներին ատում է այն պատառով ,որ դրանք թույլ չեն տալիս ՔՊ-ական ղեկավարությանը՝ հանգիստ, սուս-փուս կյանքի կոչելու թուրքի ծրագիրը: Անդոնին պետք են այնպսի ԶԼՄ-ներ, որոնք բացառապես զբաղված են իր ու մյուս ՔՊ-ակաների փիառով՝ թքած ունենալով, թե ինչ իրական վիճակում է երկիրը:
Բա մունդռիկ չի, ի՞նչ ա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



