Սյամոն իր կողմից կազմակերպվող հավաքներում, որոնք վերջին շրջանում անբնականորեն հաճախակիացել են՝ պայմանավորված մեծացած ախորժակով, ըստ այդ հավաքների մասնակցների, իր ունեցած ծրագրերի կամ ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձևեր առաջարկելու փոխարեն հիմնականում թիրախավորում է նախկին իշխանություններին՝ նրանց աշխարհի բոլոր մեղքերի համար մեղադրելով: Բացի դա՝ նա սկսել է բավական ակտիվորեն, բայց դեռևս ոչ ուղղակի կերպով «բոչկա գլորել» Ռուբեն Վարդանյանի ուղղությամբ: Օրինակ՝ կան տեղեկություններ, որ «Ո՛չ էթնիկ զտմանը» նախաձեռնությունը փնովելու հիմնական պատճառը այդ նախաձեռնության հետևում կանգնած Վարդանյանի գործողությունների հանդեպ անվստահություն սերմանելն է՝ նրա ունեցած ժողովրդականության վրա նեգատիվ ազդեցություն թողնելու:
 
Սյամոն, հասկանալով իր գաղափարական ու քաղաքական սնանկությունը, որոշել է կեղտոտ հնարքների միջոցով իբր մեծացնել սեփական էլեկտորատը: Նա հասկանում է, որ եթե չսևացնի իր մրցակիցներին, ինքը քաղաքական դաշտում մնալու զրոյական շանս ունի: Ընդ որում՝ պատահական չէ հենց Վարդանյանին թիրախավորելու նրա՝ առայժմ անհամարձակ փորձերը. Սյամոն հասկանում է Վարդանյանի՝ Արցախից չհեռանալու բուն նպատակը ու վախենում, որ կարող է ձեռնունայն մնալ վերջնարդյունքում: Հետևաբար՝ որպեսզի բեկում մտցնի իր համար անբարենպաստ իրողություններում ու պրոցեսներում, Սյամոն հիմա լծվել է բոլորին սևացնելու գործին՝ համոզելու միամիտներին, թե իբր միայն ինքը կարող է երաշխավորել Արցախի հայկականության հարատևությունն ու անվտանգությունը:
 
Իսկ թե կոնկրետ ինչ այլընտրանք է առաջարկում Սյամոն, նա ինքն է բացահայտել եթերներից մեկում. մարդը ադրբեջանցիների հետ հանդարտ ու հաշտ երկխոսության աջակից է, նրանց հետ խաղաղ գոյակցելու կողմնակից, իսկ հարցին, թե ինչպե՞ս է դա առհասարակ հնարավոր, Սյամոն պատասխանում է՝ հենց որ Ալիևն իրեն տեսնի, վախից տակը կլցնի ու քաղաքակիրթ կերպով կերկխոսի, իսկ ա՛յ եթե մեկ ուրիշի հետ երկխոսության մեջ մտնի, կգազանանա ու արցախցիներին կհոշոտի: Այսինքն՝ Սյամոն տանում է խիստ պրիմիտիվ քարոզչություն՝ հիմված իր ուժի մասին միֆի ու մյուսների թուլության մասին հեքիաթների վրա:
 
Բա լուրջ ամբիցիաներ ունեցող մարդն այսքան պարզունակ կլինի՞…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել