Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսն անդրադարձել է վաշինգտոնյան քառօրյա բանակցություններին՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել։
Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։
«Հաճելի է լսել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև 4-օրյա կառուցողական ներգրավվածությունից հետո զգալի առաջընթաց է գրանցվել կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Բանակցություններն ու երկխոսությունը միակ ուղին են։ ՆԱՏՕ-ն աջակցում է մեր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



