Իր վարազի դեմքով ու խոզի նեղմիտ տրամաբանությամբ հայտնի ՔՊ-ական Ալեքանյան Վահագը հերթական անգամ բաց չի թողել առիթը՝ հանրապետությունով մեկ խայտառակվելու: Մասնավորապես՝ փորձելով համոզել, որ Նիկոլն ու Քըլըչի Ռուբոն թուրքերի հետ միասին Հայաստանի դեմ դավադրություններ չեն հյուսում, և ոչ մի բան էլ ժողովրդից գաղտնի չի պահվում՝սույն խոզակերպը դուրս է տվել. «Հատկապես ծիծաղելի է, երբ ամբողջ աշխարհի, տեսախցիկների առաջ բանակցում են, ասում է՝ ստվերային բանակցություններ են ընթանում հայ ժողովրդի թիկունքում։ Եթե սա ստվերայինն է, բա իրոք սվերայինը ո՞րն է…»:

Այսպիով՝ ազգովի ևս մեկ անգամ կարող ենք համոզվել, որ ի դեմս սույն կճղակավորի, ՔՊ-ում կա դիվանագիտական մտքի մի «գիգանտ», որի ուսերին հենվելով՝ Հայաստանը կարող է նորանոր «դիվանագիտական նվաճումներ» արձանագրել ու առաջ ընթանալ:

Հարց՝ դիվանագիտությունից 1000 մղոն հեռու գտնվող Վահագին՝ տեսախցիկնե՞րն են որոշում կամ որոշիչ դեր խաղում այն հարցում, թե ինչ բանակցություններ են իրականում ընթանում: Տեսախցիկների առաջ միայն ժպիտներ ու ջերմ ձեռքսեղմումներ են երևում, քանի որ այդպես է կարգը պահանջում, այնինչ տեսախցիկներից անդին՝ փակ սենյակներում, հաճախ այնպիսի խոսակցություններ են ծավալվում, որ խոզերն անգամ չեն էլ ենթադրում:

Նիկոլն էլ պատերազմից առաջ օպերատորների ներկայությաբ էր Իլհամի առաջ վիզը ծռած նստում, իսկ հետո հայտարարում, թե Հայաստանի շահերն է առաջ տանում՝ համոզելով, որ Հայաստանի շահը նաև Ադրբեջանի ժողովրդի շահն է և հակառակը: Մինչդեռ տեսախցիկներից անդին՝ Իլհամի ստվերում, Նիկոլը Արցախն էր ծախում ու թուրքի հետ «դա խազ» խմում՝ բաժակ բարձրացնելով Արդբեջանի պատվին:

Նույն բանն էլ կարող է և ԱՄՆ-ում կրնվել ու կրկնվելու է. Արաբատին ու Քըլըչի պրոքսիին այնտեղ են տարել՝ «վզներին դնելու» ու Արցախից հրաժարվել ստիպելու, և որքան էլ Արոն տեսախցիկների առջև դոշը դքած ֆռֆռա, դրանից բանակցությունների իրական բովանդակությունը չի փոխվելու, իսկ հանրությունն էլ այդպես էլ չի իմանալու՝ ինչպես է իր մեջքի հետևում Նիկոլը Հայաստանը խուրդում որոշ խոզերի խռխռոցներից առաջացած աղմուկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել