«Հետաքրքիր» ուղերձ է ստացվել, համաձայն չե՞ք:Գիտելիքի կարևորության մասին խոսում է մի մարդ, որի թիմում դրա պակասը քրոնիկական է, խոսում է մի մարդ, որի թիմի մասնիկ Անդրեասյան Ժաննան հենց հիմա խորտակում է կրթությունը Հայաստանում՝այն չգիտես թե ինչ ստանդարտների համապատասխանեցնելով: Նիկոլը խոստովանում է Հայաստանի ներկայիս վիճակի իրական արմատները. եթե ՔՊ-ն լիներ ոչ թե տգետների, այլ խելացի մարդկանց հավաքատեղի, ապա այսօր Հայաստանը կունենար և՛ առաջնցիկ զարգացման տեմպեր (խոսքն իրական զարգացման մասին է), և՛ լավ դիվանագիտություն, ՊՆ նախարարն էլ Պապիկյան Սուրիկը չէր լինի, այլ կլիներ առնվազը ռազմական ակադեմիա ավարտած ու իր գործի գիտակ զինվորական: Մինդեռ նմաններին Սուրիկն այսօր դատում է՝ Հայաստանը թուրքին տալու տենչով:
Ստացվում է, որ Նիկոլի ու թիմի ամենօրյա աշխատանքը տգիտության հետևանքով վերածվում է ամենժամյա պետական դավաճանության. բա որ պետական դավաճան չլինեին, Հայաստանը պատերազմի մեջ կներքաշեի՞ն իրենց իշխանության պահպանման համար: Դեռ Նազարյան Լենան է, չէ՞, պատերազմից հետո չռված աչքերով հայտարարել, որ եթե զարգացումներն այլ ընթացք ունենային, իրենց դավաճան կասեին: Իսկ Նիկոլի հայտնի ելո՞ւյթը՝ ԱԺ-ում, երբ մարդը հայտարարեց, որ առանց պատերազմ էլ նույն արդյունքն էինք ունենալու…
Տգետների զոհն ենք դարձել՝ անլվա ու անթրաշ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1653
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



