Armsport.am-ը գրում է․

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 5-րդ մրցումային օրը տեղի են ունենում քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարավ նաև 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որն առավելության հասավ Չեխիայի ներկայացուցչի նկատմամբ: Մկրտչյանը երեք ռաունդներում էլ հաղթեց բացահայտ առավելությամբ:

Այսօր բրոնզե մեդալ էր ապահովել նաև 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, որը ժամանակից շուտ առավելության էր հասել ռումինացի Ալեկսանդրյու Բոռլանի նկատմամբ:

Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի ևս 5 ներկայացուցիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել