ԱՊՕԷԼ-ի PAN.SY.FI անվամբ հայտնի ուլտրասները մոտ 1000 հոգով կաջակցեն իրենց թիմին Երևանում։ Հայտնի է դարձել, որ ԱՊՕԷԼ-ը 1000 տոմս է ամրագրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հյուրերի համար նախատեսված սեկցիայում դեկտեմբերի 12-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի «Նոա» - ԱՊՕԷԼ հանդիպման համար։ Հարկ է նշել, որ կիպրական ամենատիտղոսակիր ակումբը միշտ հայտնի է եղել իր երկրպագուների հզոր աջակցությամբ։ Սա նշանակում է, որ հայ երկրպագուները սովորականից ավելի ակտիվ պետք է լինեն այս անգամ։ Հիշեցնենք, որ հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել tickets.noahfc.am կայքից։ Տոմսերի արժեքներն են՝ Արևմտյան տրիբունա՝ 5000 դրամ Արևելյան տրիբունա՝ 2000-3000 դրամ Հարավային/հյուսիսային տրիբունաներ՝ 500-1000 դրամ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: