Առաջին հայացքից՝ անթերի ծրագիր՝ հատկապես հաշվի առելով Հայաստանում ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների հսկայական թիվը: Բայց՝ հարց՝ որքանո՞վ գայթակղիչ կարող է լինել պետական այս ծրագիրը, եթե երկիրը բավական արագ տեմպերով տալաշ-տալաշ տաշում է թուրքը: Իսկ տաշման պրոցեսը, բնականաբար, հատկապես զգալի է սահմանամերձ գոտիներում ու բնակավայրերում: Օրինակ՝ Տեղ գյուղն էլ էր, չէ՞, սահմանամերձ, ի՞նչ եղավ դրա հետ: Ի՞նչ կլինի Տեղի նման աշխարհագրական դիրք ունեցող այլ բնակավայրերի հետ տեսանելի ապագայում, ոչ ոք չգիտի՝ հատապես նկատի ունենալով ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Ալիևի վերջին հայտարարւոթյունը, որից պարզ էր դարձել, որ Ադրբեջանը ներկա պահին Հայաստանին 8 կետից բաղկացած պահանջագիր է ներկայացրել. ի թիվսայլ պահանջների ուզում են առնվազը 8 գյուղ:
Իհարկե, 8 գյուղով ամեն ինչ չի սահմանափակվելու, ու նույնիսկ կա կարծիք, որ Ադրբեջանին անցնելիք գյուղերի քանակն ընդհուպ կարող է մի քանի տասնյակի հասնել: Հիմա ասյ իրավիճակում մի՞թե ձեռքառնոցի չեն համաչափ զարգացման մասին լոլոները: Եթե նիկոլապետությունը չի կարողանում հոգալ սահմանամերձ իր գոտիների, բնակավայրերի անվտանգությունը,իսկ ազերիները հսկայական քանակութամբ զինտեխնիկա են կուտակել ՀՀ սահմանների ողջ երկայնքով, ի՞նչ բնակարանային մատչելիութան մասին կարող է խոսք լինել: Ո՞ր մի խեքլը՝ գլխին մեկը վարկի տակ կընկնի ու թուրքի քթին կպած տուն կսարքի: Սարքի, որ ի՞նչ անի, 5 րոպե հետո արտագաղթի, տունը թուրքին թողնի՞:
Չկա անվտանգություն, չկա ոչինչ՝ սա աքսիոմ է՝ բացարձակ անվիճելի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1649
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



