Կոլոնան թքած ունի Արոյի վրա
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Միրզոյան Արոն դողդոջյուն ձայնով կրկին հայտարարել է՝ միջազգային հանրության համար պետք է հստակ լինի, որ ԼՂ-ում էթնիկ զտումների սպառնալիքը միանգամայն իրական է՝ փորձելով բացատրել, թե ինչու է այդպես կարծում:
Հարց է առաջանում՝ ո՞րերոդ անգամ է Միրզոյան Արոն նման տագնապ հնչեցնում այս կամ այն տերության բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում: Ուր գնում են, ում հետ գանդիպում են, նույն բանն են ասում, բայց արդյոք ստանո՞ւմ են ադեկվատ արձագանք: Օրինակ՝ միակ բանը, որ կարծես թե պարզ դարձավ Ֆրանսիայի արտգործնախարարի այցից, այն է, որ Արևմուտքը շատ է շտապում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը կնքված տեսնելու հարցում: Տպավարություն է, թե Արցախի անվտանգության հարցը բացարձակապես ոչ մեկին չի հետարքրում. ոչ ոք, դատելով ամենայնից, չի պատրաստվում հործուն քաղաքական կամ տնտեսական, իրավական սանկցիաներ կիրառել Ալիևի նկատմամբ այնպես, որ Իլհամը սեփական մաշկի վա զգա, թե ինչ կլինի իր հետ, եթե կարմիր գծերն անցնի:
Ցավոք, Ադրբեջանի նկատմամբ ոչ մի իրական սանկիցա էլ չի կիրառվի, քանի որ հաղթողն այս կռվում Իլհամն է, իսկ Հայաստանում թագավորում է մի հոգի, որի համար Արցախը վաղուց Ադրբեջան է: Ֆրանսիացիներն էլ են, չէ՞, լսում Նիկոլի խորհդրարանական ելույթերը, նրանք էլ են, չէ՞, տեսնում, թե ինչպես են գռզոները Հայաստանում թուրքական օրակարգ սպասարկում: Ինչո՞ւ պետք է վատամարդ դառնան Իլհամի մոտ, եթե վերջինիս «ախոյանը» բավարարված է Ադրբեջանով:
Ացախահայերը հայտնվել են զոհի կարգավիճակում, ու հիմա համաշխարհային ուժային կենտրոնները մրցում են միմյանց հետ, թե իրենցից որ մեկն է նրանց որպես զոհ Իլհամին մատուցելու. հենց այդ հարցից է կախված լիելու, թե ով է Կովկասում գերիշխելու:



