Armsport.am-ը գրում է․
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունից հետո փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ 178 կգ արդյունքով:
Այսպիսով, 20-ամյա Կարապետյանը նաև Եվրոպայի երիտասարդական ռեկորդ է սահմանել:
Այս վարժությունում երկրորդ արդյունքը ցույց է տվել Վրաստանի ներկայացուցիչ Չխեիձեն՝ 173 կգ արդյունքով, իսկ եռյակը եզրափակել է գերմանացի Մաթեուս Հոֆմանը՝ 172 կգ-ով:
Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը, որի համար Կարապետյանը նախնական 210կգ է պատվիրել:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/427942/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել