Լկտիաբար արձագանքելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի՝ Նիկոլին ուղղված դիպուկ հարցադմանը՝ ի՞նչ է բանակցում Ադրբեջանի հետ՝ Գռզոն հերթական անգամ թիրախավորել է երկրորդ ու երրորդ նախագաներին՝ նրանց «ադրբեջաներենի մասնագետ» ներկայանցելով. պնդել է, թե իբր Քոչարյանն ու Սարգսյանը Ալիևների հետ ադրբեջաներեն են խոսել:«Ես էլ ասում եմ՝ դե որ ադրբեջաներեն իրար հետ խոսում էին, հիմա թող բերեն… ի՞նչ են խոսացել ադրբեջաներեն իրար հետ երկրորդ ու երրորդ նախագան, էրկուսն էլ ադրբեջաբներեն են խոսում…»,-հայտարարել է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ հայ ժողովրդի բարեկամության մեծ ջատագով հայտնի թալանչին:

Պետք է հասկանալ, թե ինչու է Գռզոն փրփրել Նիկոլին ուղղված հարցից. եթե բացահայտվի, թե իրականում ինչ են միմյանց միջև խոսում Նիկոլն ու հայ ժողովրդի թշնամին, ապա Նիկոլի իշխանությունը կարող է 8 րոպե անգամ չձգել, ինչը, բնականաբար, մեծագույն հարված կլինի Գռզոյի բիզնեսներին: Սրանք հույս ունեն կրկնել 44-օրյա պատերազմի սցենարը, երբ դրանից առաջ Նիկոլը սրիկայաբար հայտարարում էր՝ ինչ ուզում, այն էլ բանակցում է՝ հրաժարվելով որևիցե պարզաբանում ներկայանցել բանակցային բովանադկության շուրջ,մինչդեռ կարճ ժամանակ անց պետք է ազգովի կանգնեինք «կոտրած տաշտակի առաջ»:

Հիմա գանք Գզռոյի մյուս մանիպուլյացիային՝ նախագաների ադրբեջաներեն խոսելուն վերաբերող: Գռզոն այս հնարքով փորձել է հուզական ազդեցություն գործել հանրության վրա՝ Հայաստանի ներկայիս վիճակի մեղքը նախկին իշխանությունների վրա բարդելով: Մինչդեռ փաստն այն է, որ թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագանների վարած բանակցությունների շնորհիվ Արցախը տասնամյակներ ի վեր դե ֆակտո անկախ պետութուն էր՝ ավելի քան 12000քկմ տարածքով:

Հարց՝ ի՞նչ լեզվով է Նիկոլը հաղորդակցվում թուրքերի հետ, որ խոսակցության վերջում Հայաստանից 29000 էլ չի մնում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել