Սյամոն ինքն իրենից փորձել է կերտել պսևդոփրկչի կերպար ու սեփական քաղաքական կարիերայով պայմանավորել Արցախում ստեղծված ներկայիս վիճակը. հենց որ Սյամոն դառնա «գոսմինիստր», բա չեք ասի, Արցախի բոլոր պրոբլեմները մեկ օրում կլուծվեն:
Մինչդեռ իրականությունը բացարձակ հայելային է. ներկայիս խնդիրները տասնապատկվելու են, Արցախի ներսում առաջանալու է քաոս, Ադրբեջանն է՛լ ավելի է լկտիանալու այն դեպքում, եթե հանկարծ Սյամոյի երազանքն իրագործվի: Մի անգամ տեսել ենք, թե ինչ արդյունքներ է գրանցում Սյամոն Արցախի ԱԽՔ-ի պաշտոնում, ուստի դժվար չէ հասկանալ, թե ինչ տոտալ աղետի առջև է կանգնելու Ստեփանակերտը, եթե այնտեղ բազմի Սյամոն «գոսմինիստրի» կարգավիճակում:
Արցախը կյանքի հույս կունենա, շանս կունենա միայն այն դեպքում, եթե Սյամոյի ոտքն Արցախից կտրվի: Այն օրը, երբ Սյամոն դառնա «գոսմինիստր», Արցախում ապրող 120000 բնակչությունը կարող է հանգիստ խղճով ճամպրուկները հավաքել, քանի որ վերջնարդյունքում ստանալու ենք արցախահայերի ցեղասպանություն՝ «գոսմինսիտր» Սյամոյի պատճառով:
Սյամոյին արցախցիները պետք է քաղաքական դաշտից ֆուկ անեն, եթե ուզում են կանխել արցախի նախիջևանացումը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1611
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



