Հետաքրքիր է՝ իսկ Սյամոն ինքն իրեն մեղավոր չի՞ համարում՝ նկատի ունենալով պատերազմի ժամանակ իր զբաղեցրած պաշոնի կարևորությունը: Եթե պատերազմի ժամանակ իսկապես գործել է «5-րդ շարասյուն», ապա դրա կարևոր առաջնորդներից մեկն էլ Սյամոն է եղել՝ նկատի ունենալով նրա քայքայիչ գործունեությունը՝ պատերազմի ընթացքում: Եթե գեներալիտետն էր մեղավոր ու դավաճան՝ անկախ Նիկոլի ու Սյամոյի կամքից, բա Սյամոյի բանուգործը ո՞րն էր Արցախում, եթե ոչ դավաճանների «գլխից թողնելը» հենց մարտի դաշտում, թե՞ Աննային բունկերներում հաճույք պատճառելն ավելի կարևոր գործ էր «Իժոյի» համար, քան դավաճաններին պատժելը: Բա որ գեներալիտետը դավաճան էր, ինչո՞ւ էր Նիկոլը պատերազմից հետո գյուռ-գյուռ մեդալներ ու հերոսի կոչումներ շնորհում զինվորականությանը: Գուցե շնորհում էր՝ իր դավաճանական հրահանգներն անթերի կատարելու համա՞ր, քանի որ եթե եղել է դավաճանություն Նիկոլի մեջքի հետևում, ապա դավաճան զինվորականությանը պետք էր ոչ թե խրասխուսել, այլ գնդակահարել:
Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ապա Սյամոն դա արել է՝ ուղղակի Նիկոլի վրայից իրական պատասխանատվությունը գցելու համար՝ կրկնելով շարքային ՔՊ-ականների նույնքան շարքային տրյուկը: Դա արել է ի հավատարմություն Նիկոլի, որ շանս ունենա Արցախում ինչ-որ հավակնությունների. ախորժակը բացվել է Սյամոյի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1610
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



