Մամուլում սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, թե ինչպիսի ներթիմային միջավայր է ձևավորվել Նիկոլի ՔՊ-ում: Ասում են՝ նախկին դաշնակցներ Անդոնի ու Խաչատրյան Վիգենի «ջրերը սկսել են նույն առվով չհոսել»: Պատճառը, պարզվում է, Ալենի թուքն է. ՀԱԿ-ը, որ օրերս կրկին հանդես էր եկել Ալենին ֆուկ անելու պահանջով, Խաչատրյան Վիգենի միջոցով փորձում է ՔՊ-ում Ալենի թեման տաք պահել՝ ստիպելու ինտիմ խաղալիքների մեծ սիրահարին վճարել: Բայց Ալենի հերն անիծելու գաղափարին, պարզվում է, կտրուկ դեմ է հանդես գալիս նրա հետ հատուկ հարաբերությունների մեջ գտնվող Անդոնը՝ ՔՊ-ի ներսում գոյություն ունեցող կլաններից մեկի առաջնորդը: Շահերի այս բախման հետևանքով էլ Անդոնի ու ՀԱԿ-ի «գաղտնի գործակալի» հարաբերությունները լարվել են. Վիգենն ապստամբել է:

Չնայած այսօրինակ խմորումների մասին դեռևս խոսվում է շշուկների մակարդակով, բայց կասկածից վեր է, որ «առանց կրակ ծուխ լինել չի կարող»: Չմոռանանք, որ Ալենի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպից հետո ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Վիգենը ՀԱԿ-ի պահանջը ոչ թե բոյկոտել, այլ համարել էր անգամ խելքին մոտ՝ իր վարքագծով ցույց տալով, թե իրականում մինչև ուր են հասնում իր արմատները, ում կարծիքն է նրա համար ամենից կարևոր:

Պետք է հասկանալ, սակայն, որ երկու «տիտանների» այս բախումը սկզբունքորեն չի կարող կրել գաղափարական բնոյթ, քանզի երկուսն էլ մորթապաշտ դեմքեր են՝ քաղաքականությունից փողեր գրեֆ անող: Ուղղակի արդյունքում կարող է տուժել նույնքան մորթապաշտ Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր ներսում ծվեն-ծվեն լինելով ու ջլատվելով, ինչն էլ, բնականբար, կարող է ջուր լցնել արդեն ընդդիմության ջրաղացին՝ ՔՊ-ի անկումն ավելի սահուն դարձնելով: Չնայած բացառված էլ չէ, որ կլանների միջև պայքարը ձեռնտու լինի նաև Նիկոլին՝ հանդես գալու «անաչառ» արբիտրի դերում՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով:

ՀԱԿ-ի՝այս պատմության մեջ խաղացած դերը, խոստովանենք, թողնում է ոչ միանշանակ տպավորություն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել