ՔՊ-ական Պապոյան Գևորը Աժ ամբիոնից հերթական տխմարությունն է դուրս տվել՝ մի կողմից՝ ջանալով փիառել շեֆի արձանագրած 12,5%-անոց «տնտեսական հաջողությունները», մյուս կողմից՝ 44-օրյա պատերազմում արձանագրած խայտառակ արդյունքները վերագրել նախկին իշխանութուններին: Մասնավորապես՝ Գևորը պնդել է, թե Հայաստանն Արդբեջանին պարտվել է դեռևս 2004, 2005, 2006, 2007 թթ.-ից, քանզի եթե այն ժամանակ ՀՀ տնտեսական աճը 10%-ի սահմաններում էր, ապա Ադրբեջանինը՝ 30%-ի: Ա՛յ եթե հակառակը լիներ, Ադրբեջանը զենքեր չէր գնի ու պատերազմում հաղթանակ չէր տոնի:

Պապոյան Գևորի ասածը կատարյալ նոնսենս է. ո՞ւր՝ 2004-ը, ո՞ւր՝ 2020-ը: Եվ հետո՝ Հայաստանը չի պարտվել զենքի պակասի հետևանքով, այլ՝ Նիկոլի խառնափնթորության ու ծախվածության. Նիկոլն ինքն է ԱԺ-ում փաստացի խոստովանել, որ նախապես ծրագրված պարտությամբ պատեազմի մեջ ՀՀ-ն ներքաշել է հողերի հանձնումն իր համար ավելի հարմար ձևով իրականացնելու համար, որ դավաճան չասեն: Բացի սա՝ եթե Հայաստանը զենք չի ունեցել, ապա ինչպե՞ս էր Իլհամը բողոքում, որ մարտի դաշտից 5 մլրդ դոլարի զենք են առգրավել ու դեռ փնթփնթում էր, թե ինչո՞ւ են Հայաստանին այդքան զինել:

Պապոյան Գևորի լոլոները հերքող փաստերի պակաս իսկապես չկա, ինչը, սակայն, անաբուռ ՔՊ-ականներին ոչ մի կերպ չի ստիպում խելքի գալ ու իրենց ֆիասկոն խոստովաել:

Խելք պետք է ունենան, որ խելքի գան…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել