Մազերն ամենօրյա խնամք են պահանջումՄազի գոյությունը տևում է 50 օրից մինչև մի քանի տարի, այնուհետև այն մեռնում է և թափվում, իսկ մազապարկից աճում է նոր մազ: Առողջ կնոջ գլխից ամեն օր մեռնում, թափվում և կրկին առաջանում 1 մոտ 50 մազ: 

Գլխի մազերի թիվը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Դա կախված է ամենից առաջ մազերի հաստությունից և գույնից: Շեկ մազերը հաճախ լինում են բարակ և գլխի վրա դրանց թիվը լինում է մոտ 140.000: Սև մազերը առավել հաստ են, դրանց թիվը գլխի վրա լինում է 100.000:

Առհասարակ մազերի նորմալ աճ է համարվում ամսական 1-1.5 սմ-ը: Որպես կանոն տաք ամիսներին մազերը ավելի արագ են աճում: Շատ կարևոր է, որ սնունդը լինի թարմ, էկոլոգիապես մաքուր և թարմ: Մեծ քանակությամբ ալկոհոլը և ծխախոտը վնասում են մազերին:
Կարգավորված նյութափոխանակությունը խթանում է մազերի աճը: 

Այս ամենը իմանալուց հետո 2-րդ տեղում գտնվում է մազերի խնամքը: Ոմանց թվում է, թե մազերը չեն աճում, այնինչ կոտրատվում են թերսնուցման, վատ խնամքի հետևանքով: Գլխի մաշկը կեղտոտվածությունից մաքրելու համար անհրաժեշտ է գլուխը կանոնավոր կերպով լվանալ սովորաբար 7-10 օրը մեկ անգամից ոչ ուշ:

Եթե աշխատանքային միջավայրը շատ փոշոտ է, մազերն անհրաժեշտ է լվանալ հաճախ: Հաճախակի լվանալը կախված է դրանց ճարպահոսության և մազերի կեղտոտվածության աստիճանից, դրանց երկարությունից, մաշկի զգայունությունից, մազերի խտությունից: 

Շատ ճարպոտ մազերը պետք է լվանալ հաճախ, բայց 3 օրից ոչ շուտ: Չոր մազերը լվանում են ուշ-ուշ` 10-15 օրը մեկ, քանի որ լվանալուց դրանք ավելի են չորանում, կորցնում փայլը, դառնում փշրվող, իսկ դրանց ծայրերը երկատվում են:

Մազերը տաք ջրով և օճառով լվանում են ոչ միայն կեղտոտվող նյութերը հեշտությամբ հեռացնելու համար, այլև նրա համար, որ տաք ջուրը լայնացնում է մաշկի արյունատար անոթները, ուժեղացնում արյան հոսքն այնտեղ և դրանով լավացնում մազերի սնուցումն ու աճը:
Լվանալուց հետո մազերը պետք է չորացնել տաք, փափուկ և չոր սրբիչով: Էլեկտրական սարքերի միջոցով կամ ուժեղ արևի տակ մազերը չորացնելը վնասակար է, քանի որ մազերը չափից ավելի չորանում են:

Ամբողջական նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել