168.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ չի պարզել, թե ով է իր անունից Facebook-ում հայհոյախառն նամակներ գրել։

«Դեռ չեմ պարզել, պետք է պարզեմ», – ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասաց նա։

Դիտարկմանը, թե մարդիկ վստահ են, որ այդ նամակներն ինքն է գրել՝ Աղազարյանն արձագանքեց. «Ամեն մարդ մտածում է իր փչացածության չափով»։

Պատգամավորը կարծում, որ հիմարություն է այս հարցով դիմել իրավապահ մարմիններին։

«Եթե մենք նմանատիպ հիմարություններով ծանրաբեռնենք իրավապահ մարմիններին, դա մեր հակառակորդների համար գործիք կհանդիսանա, որ մեր իրավապահ մարմիններին ծանրաբեռնենք այնքան, որ չկարողանան ուրիշ գործերով զբաղվել», – ասաց ՔՊ-ականը։

Հիշեցնենք՝ Ֆեյսբուքի օգտատերերը տարածել են Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան՝ իշխող խմբակցության պատգամավորը հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։

Աղազարյանն ասել է, թե իր էջը կոտրել են ու ինքը չէ տարածված մեկնաբանությունների հեղինակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել