Armeniasputnik.am-ը գրում է․
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու եկած ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից։
Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին։
«Ադրբեջանցի մարզիկներն արդեն հատել են ՀՀ սահմանը»,–ասել է Գիլոյանը։
Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղ է ունեցել դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվել է Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել են, երբ դահլիճ է բերվել Ադրբեջանի դրոշը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2023/04/15/giloyan/3923052
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել