Armeniasputnik.am-ը գրում է.

Սյունիքի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը կարող էր կանխվել, եթե Հայաստանը ճիշտ ժամանակին այնտեղ դիրքեր տեղադրեր և ամրաշինական կառույցներ ստեղծեր, որը չի արվել։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զինված ուժերի ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգությանը։

Ճիշտ ժամանակին ասելով` Հակոբյանը նկատի ունի 2022 թվականի օգոստոսից մինչև այս տարվա ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Երևանն ու Բաքուն ձեռք են բերել պայմանավորվածություն, ըստ որի նշված ժամանակահատվածում ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:

Հակոբյանի կարծիքով` այստեղ ոչ թե զինվորականների, այլ կառավարման խնդիր է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել