«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ երեկ վիրավորում ստացած Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը կայուն է:
Հիշեցնենք՝ Գյոզալյանը վիրավորում էր ստացել Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ:
Նա հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը ստանձնել է մի քանի ամիս առաջ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ փետրվարի 1-ի հրամանագրով: Մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր:
Ադրբեջանական կողմն ունի 8 զոհ և 10 վիրավոր: