ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան «Politico»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան եկած ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն ու սահմանից հավաքագրվող ինֆորմացիայի ճակատագրին՝ բավական ուշագրավ փակագծեր բացելով: «Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք բոլոր համապատասխան տեղեկությունները պարեկային ծառայությունների և այլնի մասին, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիր»,-մասնավորապես՝ ասել է հայտնի պարբերականի բարձաստիճան զրուցակիցը՝ լրջագույն հարցերի տեղիք տալով:

Արդյոք ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը յուրատեսակ խոստովանություն չէ՞ լրտեսության մասին, եթե հատկապես հաշվի ենք առնում ադրբեջանական կողմի շահագրգռվածությունը՝ մեր վերաբերյալ, մեր տարածքներում տեղի ունեցողի մասին ինֆորմացված լինելու: Ի՞նչ է նշանամկում «պարեկային ծառայությունների և այլնի մասին» տեղեկություններով Բաքվի հետ կիսվելը, ի՞նչ «և այլն»-ի մասին է խոսքը, ի՞նչ կարգի ինֆորմացիայով է կիսվում եվրոպական կողմը Հայաստանի թշնամու հետ, և արդյոք դրա արդյունքում ամրապնդվո՞ւմ, թե՞ թուլանում է ՀՀ անվտանգությունը՝ հաշվի առնելով եվրոպացիների՝ այստեղ հայտնվելու իրական պատճառները. նրանք իրենց ռազմավարական խնդիրն են լուծում՝ թքած ունենալով Հայաստանի սահմանների վիճակի վրա, ինչի ապացույցը Ադրբեջանի անկաշկանդ գործելաոճն ու լկտիությունն է, որը ոչ մի կերպ չի դատապարտվում:

Չնայած ինչի՞ մասին ենք խոսում, եթե հաշվի ենք առնում, թե ովքեր են նստում Կառավարության շենքում: Բա Նիկոլից ու ՔՊ-ականներից էլ լավ շպիո՞ն: Այդ ի՞նչ պետք է զեկուցեն եվրոպացիները Բաքվին, որի մասին տեղյակ չլինի Իլհամը հենց առաջան ձեռքիվ: Իլհամը նույնիսկ տեղյակ է ՔՊ-ական կանանց ինտիմ կյանքի մանրամասներին, ո՞ւր մնաց թե տեղյակ չլինի ավելի կարևոր բաների մասին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել