Տարօրինակ համարելով առաջին նախագահի՝ օրերս հրապարակած հոդվածի բովանդակությունը՝ ՔՊ-ական Բաքոյան Ռուստամը թերևս միայն իրեն հասու հնարամտությամբ փորձել է Ալենի՝ սեփական բերանի լորձը կառավարելու անընդունակության փաստը հանրությանը մատուցել որպես ՔՊ-ի ժողովրդականության ապացույց: «Մենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ենք, ժողովրդի մեջից դուրս եկած մարդիկ, և այնպես ա, որ մենք էլ ենք մարդ ժողովրդի պես և կարող ենք շատ հաճախ մեր էմոցիաներին տուրք տալ, մենք կարող ենք մեզ պահել ժողովրդի պես»,-մասնավորապես՝ հայտարարել է «ժողովրդական» Ռուստամը:

Միայն Ռուստա՞մն է, որ չի հասկացել Ալենի ու սփյուռքահայի միջև օրերս տեղի ունեցած բախման ու այդ բախման ընթացքում Ալենի՝ քուչի վախկոտ խուժանին հարիր վարքի նշանակությունը, թե՞ մյուս ՔՊ-ականներն էլ են տեղի ունեցածը համարում կենցաղային սովորական միջադեպ, որից պետք է ոչ թե ամաչել, այլ դրանով փիառվել: Հաշվի առնելով Ռուստամի կուսակիցների մտքի սահմանափակության աստիճանը՝ անկասկած է, որ սրանք ամբողջությամբ կիսում են իրենց այս մի գործընկերոջ տեսակետը, քանի որ եթե դասեր քաղեին, ապա Ալենը դեռևս ԱԺ նախագահ չէր լինի, Բաքոյան Ռուստամն էլ Ալենի թուքը Նիկոլի ժողովրդականության, ժողովրդի ծոցից դուրս գալու ապացույց չէր ներկայացնի:

Ի գիտություն ուստամների հասարակ ժողովուրդն ալենների նման անշնորհք ու ուխտաբարո վիժվածք չէ և խնդիրները լուծում է տղամադրավարի, այլ ոչ թե ժամանակին կինոխցիկների առջև մարմնավաճառությամբ զբաղված ոմն մեկի պես: Եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ, Տեր-Պետրոսյանի հոդվածի կարիքը երբեք չէր զգացվի, բայց քանի որ վերավծվել է ՔՊ-ական բոստանի, նույնիսկ թուքն է դարձել քաղաքական փիառի մատերիալ՝ տալով տեղիք այլասերված երևակայությանը Ռուստամի:

Թքած չլզած…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել