Երեկ առավոտյան լուր տարածվեց, որ Հայաստանը մասնակցելու է ԱՄՆ գլխավորած ու Ռուսաստանի դեմ ուղղված «Defender 23» զորավարժությանը։ Ներգրավված է լինելու ավելի քան 20 պետություն։
Երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանին հանել են զորավարժությանը մասնակցողների ցուցակից։
ՀՀ պաշտպանության նախարարությունից այսօր առավոտյան «պարզաբանում» են տվել այս թեմայով՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչպես Հայաստանը հայտնվեց հակառուսական զորավարժության մասնակիցների ցանկում և ինչպես հետո դուրս բերվեց։ ՊՆ–ից միայն ասել են, որ առաջիկայում երկու այդպիսի միջոցառման են մասնակցելու։ «Թարգմանաբար» դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը հարվածներ է ստացել ու ստանալու և՛ ՌԴ–ից, և՛ ԱՄՆ–ից։
Արևմուտք–Ռուսաստան գլոբալ հակամարտության արանքում երկու կողմին էլ «այո» ասելու փաշինյանական քաղաքականությունը Հայաստանին վերածում է բախման թատերաբեմի։
Սա ցույց է տալիս, թե ինչպիսի արկածախնդրային է դարձել ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլի գնդակի է վերածել մեր երկիրը․ ով հասնում հարվածում է ու փորձում հակառակորդին գոլ խփել այդ գնդակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել