Երբ հանձնարարում ես թիկնապահներիդ, որպեսզի վազեն և բռնեն մարդուն: Այդ ընթացքում դու քայլելով մոտենում ես այդ մարդուն, նայում աչքերին, նրան վիրավորում և թքում երեսին... դա որևէ դեպքում հունից դուրս գալ չէ: Դա շատ մանրամասն պլանավորած, նույնիսկ՝ երկար ժամանակ առաջ մտածած (բազմիցս փողոցում քեզ դավաճան են անվանել) ու պլանավորած գործողությունների շարք է:
Այսօր այս թեմային անդրադարձել էի, նշելով, որ այլևս ցանկացած նման հնարավոր «զղջում» լինելու է սոսկ մեկ մարդու, Նիկոլ Փաշինյանի շահերով պայմանավորված քայլ:
Նույնիսկ, եթե կոնջորյաններին հաջողվի հասնել Ալենի հեռացմանը՝ դա չի լինելու արդարության կամ օրինականության վերականգնում: Դա ներիշխանական գզվրտոցի արտացոլում է միայն: Հետո, որպես լավություն, դա ժողովրդի վրա չվաճառեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/pfbid02Fr2p8wj8fX8xGTS8EF3Esre7fDpwdE9LBRRpttf2hRS2rCt6bvMDVzD59ou6yZVSl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել