![](/static/news/b/2023/04/826241.jpg)
Նոր Նորքը հավակնում է դառնալ Երևանի ամենականաչ վարչական շրջանը:
Տորք Անգեղ արձանի հարակից տարածքում հիմնվում է իր ռելիեֆով և չափերով մեր քաղաքում նմանը չունեցող զբոսայգի, որը ձգվելու է շուրջ 1կմ: Այս հանրային տարածքում էլ կային ապօրինի շինություններ, որոնց փոխարեն կունենանք ճեմուղիներ, ծառեր և կանաչ գոտիներ, իսկ այգու տարածքում կտեղադրվեն բիոզուգարաններ:
Նոր Նորքում չենք սահմանափակվում միայն կանաչ գոտիներով: Այս տարի ամբողջովին վերանորոգված կվերաբացվի 109 մանկապարտեզը, զուգահեռ կսկսենք 108 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.avinyan/videos/243471274730607
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել