Փորձելով ցեխ շպրտել հաղթանակած առաջնորդների, հաղթանակած հրամանատարների վրա՝ կազմաքանդելով բանակը, կազմաքանդելով եկեղեցին, հոգևոր արժեքները, օրվա դավադիր իշխանությունները տանում են մեզ կործանման և ամենօրյա ռեժիմով կրկեսային ներկայացումներ բեմադրելով, ցանկանում են խեղաթյուրել ստեղծված իրավիճակը և իրականությունից հեռացնել ժողովրդին։ Իսկ իրականությունն այն է, որ երեկ ադրբեջանցիները մտել են Արցախ գնացող մեքենաներից մեկը և վախեցրել ու սպառնացել հայերին: Խոչընդոտել խաղաղ բնակիչների վերադարձը իրենց բնակավայր արդեն դարձել է ոչ միայն ադրբեջանցիների ապրելակերպը, այլ կարծես դրա հետ համակերպվում են նաև իրենց իշխանություն համարողները։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարման արդյունքում, օրեր առաջ մենք ստացանք այն պատկերը, որ Տեղ գյուղն այլևս ուղիղ ճակատ ունի Ադրբեջանի հետ, մենք անընդհանտ հանձնում ու հանձնում ենք նոր հողատարածքներ, մենք զիջում ու զիջում ենք և զիջելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սրանք իշխանության են, և սրանք հատուկ են փորձում Սերժ Սարգսյանի հետ կապված մանիպուլյացիաներ գցել շրջանառության մեջ, որոնք որ իրականության հետ որևէ աղերս չունեն: Այդպիսով նրանք փորձում են քողարկել իրականությունը, որն այսօր ստեղծվել է, փորձում են քողարկել այն իրականությունը, որը մենք տեսնում ենք, այն է՝ կորսված Արցախի 75%, արդեն հաձնված Ադրբեջանին և մնացած 25%-ը, որն ամեն ինչ անում են, որ հանձնեն:
Նրանք ամեն ինչ անում են,որ մոռացնել տան և չխոսեն այն մասին, որ 100 օրից ավելի է փակ է Արցախն աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը, որպեսզի չխոսեն նոր զիջումների և նոր կապիտուլյացիաների մասին:
Ու այսքանից հետո, դեռ կան քպ-ականներ, ովքեր մտածում են, որ կարող են գլուխները բարձր շրջել քաղաքով ու չլսել իրենց հասցեին վիրավորական բառեր։ Չի’ լինելու նման բան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0K3oGtS9jaLKThFUxUzGBmtafBSyNnUpbkxczPy1nnBj2bxpRBvWo5AEVPJvfBMG8l&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել