Ըստ երևույթին, վախենալով Տեր-Պետրոսյանի պահանջ-հորդորի արագ կյանքի կոչման հնարավորությունից՝ Սիմոնյան Ալենը, ինչպես հայտնի է, ֆեյսբուքյան ստատուսով արձագանքել էր առաջին նախագահի հոդվածին՝ փորձելով դրանով հիմնավորել իր չնչին գոյության ոչ անիմաստ լինելը: Երևի հենց այդ մղումն է պատճառը, որ Ալենն իր ստատուսում կատարել է մի այնպիսի պնդում, որը բացահայտում է դրա հեղինակի՝ ոչ ադեկվատ գործիչ լինելու հանգամանքը: «Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներս իմ առաջնորդության կարիքը կունենան, ապա ես տանը չեմ նստի և կլինեմ նրանց կողքին, և «թքած», թե հետո ով ինչ կասի»,-մասնավորապես՝ գրել է Ալենը:

Ուխտի կարգավիճակում հայտնված Ալենը (հենց այս կենդանիներն են ամենից շատ սիրում աջուձախ թքել),փաստորեն, դեռ կարծում է,որ ինքը հասարակության մեջ պահանջակ ունի: Նա տարվել է ինքնախաբեությամբ՝ ինքն իրեն համոզելով,որ նույնիսկ այսքանից հետո կգտնվեն ինչ-որ մարդիկ,որոնք կպահանջել Ալենից առաջնորդել իրենց,հասցնել ինչ-որ հանգրվանի: Ալենն ակնհայտորեն մնացել է 2018-ի ողբերգական իրադարձությունների ազդեցության տակ՝ ինքն իրեն հեղափոխության արև երևակայելով, ինքն իրեն ժողովրդի սիրելի կարծելով:

Ալենի նմանօրինակ հայտարարությունը վկայում է նրա ոչ ադեկվատ հոգեվիճակի, անբուժելի նարցիսիզմի, իրականությունը մանիպուլացնելուն միտված նկրտումներ ունենալու մասին:

Ալենը ցավալիորեն չի կարողանում ընկալել այն պարզ ճշմարտութունը,որ իրեն ու իր թիմակիցներին հայ ժողովուրդը կամ առնվազը դրա նորմալ մասը վաղուց համարում է դավաճան, իսկ նրանք, ովքեր խաբվեցին 2018-ին, այսօր իրենք իրենց անիծում են ու վայ են տալիս իրենց գլխին, որ չունեցան դույզն ինչ խորամտություն՝ հասկանալու «հեղափոխություն» կոչվածի աղետաբերութան աստիճանը:

Մարդ պետք է առնվազն անբարոյական լինի,որ հայրենիքը թուրքի փայ դարձրածի հետևից վազի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել