Նիկոլը կլսի՞ Լևոն Տեր-Պետրոսյանին

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է հոդվածով հանդես եկել՝ դատապարտելով Սիմոնյան Ալենի արարքը՝ Կասկադում քաղաքացու վրա թքելը: Համոզմունք հայտնելով, որ Ալենի արարքը մեծագույն հարված է՝ պետությանը՝ միաժամանակ առաջին նախագահը կոչ է արել հասնել Ալենի պաշտոնազրկմանը: Ընդ որում՝ նա այդ կոչը հնչեցրել է՝ ոչ միայն իշխող ուժին, այլև հասարակությանն ու բոլոր քաղաքական ուժերին:

Տեր-Պետրոսյանը միանգամայն արդարացի նկատառումներով է հանդես եկել իր հոդվածում, որոնց հետ դժվար է վիճել. Սիմոնյան Ալենի գոյությունն ԱԺ աթոռին արդեն իսկ կարող է փաստել Հայաստան պետության ավարտի մասին՝ ընդ որում՝ անկախ վերջին միջադեպից: Եթե ոչ թե Ալենը թքեր, այլ Ալենի վրա թքեին, դրանից ոչինչ չէր փոխվելու:

Մնում է հասկանալ՝ ինչ ռեակցիա կտա Տեր-Պետրոսյանի հոդվածին Նիկոլը, ում շատերը համարում են առաջին նախագահի հոգեզավակը: Կանսա՞ նա իր «հորը», թե՞ լռճկված լակոտի պես կառհամարհի նրա իմաստուն խորհուրդը՝ փորձելով ինչ-որ կերպ հաղթահարել սեփական կոմպլեքսները:

Աշոտիկ-Ալեն բախումը պետք է որ ստիմուլ դառնա Նիկոլի համար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել