Ըստ երևույթին, մեծապես նեղված իր կողմից Արցախ ներկրվող մսեղիքի որակի վերաբերյալ մամուլում հնչած ահազանգից՝ Սյամոն արձագանքել է Արցախում իր բիզնես «դվիժենիների» վերաբերյալ մամուլում արված հրապարակումներին՝ մոգոնելով մի «հանճարեղ» հերքում. բա չեք ասի՝ ոչ թե Սյամոն է Արցախում մսի գործ անում, այլ՝ հարազատ որդին ու այն էլ՝ օրենքի տառին համապատասխան կերպով: Վառված հենց հիմա իր կողմից Արցախում արվող թալանի մասին տեղեկություններից՝ Արցախը բացառապես գրպանային շահերի պրիզմայով դիտարկող «հերոսը» միաժամանակ իրականությունը հանրությանը բացահայտողներին մեղադրել է թալանի համար՝ ինքն իրեն հռչակելով՝ կոռուպցիոն և ստվերային գործարքների հետ երբևէ չասոցացված:

Սյամոյի ֆանտազիան իսկապես սահմաններ չի ճանաչում: Մարդ որքան «խորագետ» պետք է լինի, որ որպես արդարացում կամ հերքում մատնանշի սեփական որդու գործունեությունը՝ մոռանալով ազնվորեն խոստովանել, թե որտեղ կլիներ հիմա իր որդին, եթե պապան ղասաբ չլիներ: Միայն տխմարը կարող է տարբերություն դնել հոր ու որդու միջև՝ չհասկանալով, թե ինչն է ստիպում Սյամոյին բոլորի առաջ սեփական որդուն ղասաբ հռչակել: Սյամոն, իր կարճ խելքով փորձելով հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ էլ կույս մնալ, որդուն է մղել առաջին պլան ու ղասաբ շինել, որ «եսլի շտո» արդարանալու տեղ ունենա: Բայց Սյամոն չի հասկացել, որ իր այդ տրյուկն իր դեմ է աշխատել՝ է՛լ ավելի լավ բացահայտելով Սյամոյի ով լինելը:

Քանի՞ս ա միսը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել