ՓԱԿՈՒՂԻ
Արցախի հիմնահարցն աննկարագրելի կորուստների ու անթույլատրելի զոհերի գնով անգամ՝ մտցրել է փակուղի: Սա այսպես էլ պետք է լիներ, որովհետև ինչպե՞ս կարող է Ադրբեջանի աջակցությամբ (ըստ Ալիևի) իշխանությունը զավթած ՀՀ ոչ բարով կառավարիչը Արցախի հարցում հայանպաստ լուծումներ ունենա:
Պահանջված խաղաղության ունենալու, սակայն դրան հասնելու կեղծ ու վտանգավոր օրակարգը ևս մտցրել է փակուղի: Որովհետև, հավաքական Արևմուտքին, Թուրքիային ու Ադրբեջանին ոչ թե խաղաղությունն է հետաքրքրում, այլ ՌԴ և Իրանի թուլացումը և դուրս բերումը Հարավային Կովկասից: Իսկ դա հնարավոր է անել Հայաստանի հաշվին, որի ղեկավարները պետք է անտեսեն հայկական ազգայի շահերը և սպասարկեն օտար շահեր:
Ազատ և արդար ընտրությունների օրակարգերը ևս փակուղում են, որովհետև կամ պետք է ամեն գնով (ընտրախախտումներով, սոցիալական օգնության անվան տակ կիրառվող ընտրակաշառքներով, վախի մթնոլորտ ձևավորելով…) ՔՊ-ն ընտրվի, կամ ընտրված այլ ուժի ներկայցուցիչները պետք է գնան կալանավայրեր:
Կոռուպցիայի դեմ պայքարը ևս փակուղում է, որովհետև 2018թ-ից սկսած հինգ տարի հետո պարզ դարձավ, որ կոռուպցիայի դեմ պայքարող իշխանության ներկայացուցիչները ոչ պակաս կոռումպացված են քան նրանք՝ ում դեմ իբրև պայքարում են: Ինչպե՞ս կարող է արդեն իսկ կոռումպացված իշխանությունն արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, նույնիսկ եթե ասի, որ ինքն իրեն էլ է բռնում: Այդպես չի լինում:
Ժողովրդավարությունը ևս փակուղում է, բայց դա արդեն կապիտուլյանտների ամբողջովին մեղքը չէ, քանի որ ամբողջ աշխարհում է ժողովրդվարարությունը դառնում է ավելի ու ավելի ֆորմալ երևույթ: Իսկ սրանք հանուն իրենց իշխանությունը պահելու և ապազգային ծրագրեր անելու՝ պատրաստ են տրորել ցանկացած հանրային կարծիք:
Մեծ հաշվով սրանք երկրի ապագան էլ են մտցրել փակուղի, որովհետև սկսած ամենամեծ կապիտուլյանտից, վերջացրած Իշխանասարի խեղճուկրակ ՔՊ ընտրազանգվածով ոչ ոք չգիտի վաղվա մեր երկրի գլխի գալիքը:
Իսկ ի՞նչ էինք ուզում. ինչպես կյանքում բազմաթիվ սխալներ գործած մարդը չի կարող հաջողության հասնել, այնպես էլ կեղծիք, թշնամանք, անծրագիր, անհայրենիք ու դավաճանության աստիճանի անպատասխանատու դիլետանտ իշխանություն ունեցող երկրները չեն կարող հաջողության հասնել:
Դեռ մի բան էլ փորձում են քննադատել Սերժ Սարգսյանի կառավարման տարիների կայուն զարգացող, անվտանգ ու ապահով Հայաստանը:
ՓԱԿՈՒՂՈՒՑ հնարավոր է դուրս գալ միայն համախմբված ու բացառապես խելացի քայլերով, որովհետև սրանք Հայաստանի անվտանգային միջավայրը դարձրել են ականապատ դաշտ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid0gPufxVYaGPArRMaV1fZ5TarZNJQjRVjseJ56FsNyxkgeCzsbaXxh23gPo3YVZvxJl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել